ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ինստագրամ»-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
Վարչապետի տիկինը լուսանկարներում նշել է կրած հագուստի, պայուսակի ու զարդերի հեղինակներին:
Ավելի վաղ վարչապետի տիկինը այլ լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ կրելու է այն հագուստը, որը կկարողանա ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: