00:00:00

Հերթական հարվածը՝ կրթական համակարգին․ Լ․Արշակյան

23:34, 31 հոկտեմբեր 2024 Բլոգ

 
Լիլի Արշակյանը ֆեյսբուքում գրում է․
 
Սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որով ցանկանում են հերթական հարվածը հասցնել կրթական համակարգին։ Օրինագիծը ներկայացվում է բարեփոխման անվան տակ, սակայն իրականում միտված է ազգային մտածողության վերացմանը, իշխանության կողմից բուհերի կառավարման պրոցեսներին միջամտելու լեգիտիմացմանը։
 
Այս օրինագծի ընդունման արդյունքում անարգել կյանքի է կոչվելու «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, միևնույն ժամանակ փակվելու են այն բուհերը, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանող: Այդ ցանկում են Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Կոնսերվասորիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ավիացիոն համալսարանը, Թատերական ինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան, ֆիզկուլտ ինստիտուտը, մարզային և մասնավոր բուհերը։ Բուհերի խոշորացման հետևանքով պրոֆեսորադասախոսական կազմի կեսից ավելին դառնալու է գործազուրկ։
Ընդունման դեպքում շատ ավելի է մեծանալու բուհերի կախվածությունը քաղաքական իշխանությունից, և միևնույն ժամանակ զրոյի է հավասարվելու ուսանողների և դասախոսների ձայնի իրավունքը։
 
Ուսանողական խորհուրդների գոյությունը որոշվելու է հոգաբարձուների խորհրդի կողմից, իսկ ֆակուլտետների բացվելը կամ փակվելը՝ կառավարության։
Նաև փորձ է արվում օրինականացնել քաղաքական իշխանությունների ներկայությունը հոգաբարձուների խորհրդում և արգելել խորհրդից ցածր գտնվող անձանց լինել որևէ կուսակցության անդամ։ Ներկայումս իշխանական պաշտոնյաներից ոմանք զբաղեցնում են այս կամ այն համալսարանի հոգաբարձուների նախագահի պաշտոնը։ Օրինակ, ԵՊՀ-ում՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՊՏՀ-ում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Մանկավարժականում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆիզկուլտ ինստիտուտում՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Պոլիտեխնիկ ինստիտուտում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ իշխանությունները ջանք չեն խնայում անգամ կրթական համակարգում վերահսկողություն սահմանելու և ուսանողներին ձայնի իրավունքից զրկելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր