Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 29-ին Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստներ՝ Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Գոռ Ասկանազյանը և Սոնա Կրկյաշարյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ մեր բոլոր մասնակիցները հաղթել են առաջին խաղափուլում:
2-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: