00:00:00

Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում

12:41, 30 հոկտեմբեր 2024 Սպորտ

Իտալական «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է FCInter1908-ը։

 

Սերիա Ա-ի գործող չեմպիոնները վերջին մեկ տարվա ընթացքում երկարաձգել են թիմի առանցքային խաղացողների, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։

 

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, սակայն, ըստ աղբյուրի, «ներաձուրիների» ղեկավարությունը պայմանագրի մեջ կողմերի միջև համագործակցության դադարեցման կետ է ավելացրել։

 

Նման փոփոխություն կատարվել է նաև Ֆրանչեսկո Աչերբիի և Մատեո Դարմիանի պայմանագրերում։ Նշվում է, որ պայմանագրի խզման դեպքում տվյալ ֆուտբոլիստը հավելավճար կստանա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր