00:00:00

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը դարձել է ոսկե մեդալակիր

09:34, 28 հոկտեմբեր 2024 Սպորտ

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակեց երրորդ ոսկե մեդալը։

Այս անգամ չեմպիոնը 61 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալներ են վաստակել Ժորա Գրիգորյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։

Իսկ Ռաֆիկ Մինասյանը գրավել էր 2–րդ հորիզոնականը` հավաքականին բերելով արծաթե մեդալ։

Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրել է 5–րդ տեղը (224 կգ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր