Խստորեն դատապարտում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից՝ իրենց նախընտրական խոսքում «Հայաստանի ճակատագրին» անդրադառնալուն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մասնավորապես, նախագահները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի ընտրություններից է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը։
Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար նման ձևակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը։
Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»,- գրել է նա։