Գյումրու ավագանու <<Ապրելու երկիր>> խմբակցության անդամ Կ․ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մինչև Բալասանյան դաշինքի ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելը կոռեկտ չէի համարում խոսել այս թեմայի շուրջ, բայց քանի որ վերջին օրերին գյումրեցիները շատ են հարցնում, թե սրա վերջը ինչ բդի էղնի, փորձեմ հակիրճ պարզաբանել։
Բալասանյան դաշինքի կողմից ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատները վայր դնելու դեպքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի նոր ընտրություններ ավագանու կողմից (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 142.3):
Եթե երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում, կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները (ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 69):
Ավագանու լիազորությունները դադարեցնելուց հետո ԿԸՀ նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 128):
Այսինքն, արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ(կախված մանդատները վայր դնելու օրվանից)։
Մինչ նոր ավագանու ձևավորումը, գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։
Համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման լիազորություն կառավարությունը չունի(օրենքը չի կարգավորում)։
Այսինքն, Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ։