00:00:00

Քաղաքացիներին, որոնցից Թաղման բյուրոն կաշառք է պահանջել, հորդորում են դիմել քաղաքապետարան, կամ իրավապահ մարմիններին

23:18, 23 հոկտեմբեր 2024 Բլոգ

 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքում գրում է․
 
Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով բազմիցս թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է:
Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր