00:00:00

Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանից հետո Ալեն Սիմոնյանի աշխատեսանյակում վարչության նիստ է հրավիրել․ Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն

20:39, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Գյումրու քաղաքում և մասնավորապես Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցող զարգացումներին արձագանքելով ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը «զարմանք» էր հայտնել, ի թե «ինչ է կատարվում Գյումրիում, ասեք մենք էլ իմանանք»։ Նիկոլ Փաշինյանը ցույց էր տվել, թե իբր տեղյակ չէ, որ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները  պատրաստվում է մանդատները վայր դնել։ Հնարավոր զարգացումների մասին Irakanum.am–ն այսօր գրել էր։

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ չնայած Փաշինյանի «անտեղյակ» ցույց տալուն, կառավարություն– ԱԺ հարուցպատասխանից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որի ընթացքում անդարդարձ է եղել Գյումրիում ստեղծված իրավիճակին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է հաջորդ տարի ամռանը՝ օգոստոսին Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնել, որոշում կա նաև թե ով է գլխավորելու ՔՊ–ի ցուցակը։ Թեկնածուի անունն այս պահին չենք հրապարակում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր