ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հանդիպում Հայաստանի ու Արցախի բարեկամ Սերգեյ Պոտապկինի հետ։
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունեցի Լատվիայի 11 եւ 12 գումարումների խորհրդարանի պատգամավոր,Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Սերգեյ Պոտապկինին։
Ապրիլյան պատերազմի օրերին Սերգեյն առաջին արտասահմանցի պատգամավորն էր,որն այցելեց Արցախ եւ իր աջակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին։
Պոտապկինի ջանքերով առաջինը Լատվիայի խորհրդարանը ՝2018-ի հունվարին վավերացրեց Հայաստան -ԵՄ /CEPA/ համաձայնագիրը։
Պոտապկինը մեծ ներդրում ունեցավ Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունն ընդունելու գործում։
Այսօր էլ Սերգեյը բոլոր հնարավոր հարթակներում փորձում է արդյունավետ իրականացնել Հայաստանի ու Արցախի բարեկամի իր առաքելությունը։
Շնորհակալ եմ Քեզ,Եղբայր ջան»։