«Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչպես են աշխատում քննչական բաժիններից շատերը՝ կներկայացնեմ մի օրինակ»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանն ու մանրամասնում.
«Վստահորդս գիշերը զբոսնում էր Ավան վարչական շրջանի տարածքում։ Ինչ-որ երիտասարդների հետ փողոցում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով այդ երիտասարդները դանակահարում են վստահորդիս։ Վստահորդիս հաջողվում է հասնել հիվանդանոց և բուժ․օգնություն ստանալ։ Իսկ դրանից հետո սկսվում է քննչականի բեսպրեդելը․․․
Ուրեմն վստահորդիս երկու անգամ հարցաքննում են։ Ասում են ասա, թե ով է քեզ դանակահարել։ Տղան ասում է այ ընկերներ, չգիտեմ, չեմ ճանաչում այդ մարդկանց, մութ էր, նորմալ չեմ էլ հասցրել դեմքները տեսնել։
Փոխարենը քննչականն ու ոստիկանությունն օպերատիվ աշխատեն, որպեսզի բացահայտեն հանցագործներին, գիտե՞ք ինչ են անում։ Հարցաքննության են կանչում վստահորդիս մորը, հետո՝ քրոջը։ Ու սա էլ դեռ հերիք չի՝ վստահորդիս մոր ու քրոջ հեռախոսներն են առգրավում։ Ասում ենք այն քննիչ ջան, որ իմանայինք ով է դանակահարել կասեինք, էլի։ Չե՞ք հասկանում, որ մեր տղային են դանակահարել։ Որ ամենաշատը մենք ենք շահագրգռված, որպեսզի բռնեն հանցագործներին։ Բայց չէ, քննիչը որոշել է մինչև վերջ ճնշման ենթարկել հենց տուժողի հարազատներին։ Դե իհարկե, բա հո չե՞ն աշխատելու հանցանքը բացահայտելու ուղղությամբ։ Ինչի՞ մեղավորին բռնեն, եթե կարելի է տուժողի հարազատներին ճնշել։
Հեռախոսների առգրավումից անցել է արդեն 20 օր։ Ոչ հրավիրում են թվային խուզարկության, ոչ էլ վերադարձնում են հեռախոսները։ Արդեն ութ օր է զանգահարում եմ քննիչին, որպեսզի իմանամ վերջը ի՞նչ են անում, հեռախոսները ե՞րբ են վերադարձնելու․․․ քննիչը չկա, անհետացել է։ Հեռախոսին պատասխանող չկա․․․
Հետո էլ զարմանում եք, երբ ԱԺ–ում Քյարամյանը մատ է թափ տալիս պատգամավորի վրա․․․
Հ․Գ․ Գոնե Աղազարյանի հեռախոսն էլ Քյարամյան Արգիշտին առգրավեր սիրտս մի քիչ հովանար»։