Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։
«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյակում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։
Նշենք, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Հենրիխի տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի, վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։