00:00:00

Նիկո՛լ, գայիր Բասեն-Մուսայելյան, ցավակցեիր ղեկավարածդ պետության բանակում, ըստ ՊՆ-իդ, ինքնասպանության դիմած Աղասիի հորը. Համբարյան

22:51, 18 հոկտեմբեր 2024 Բլոգ

Նիկո՛լ, ինչու՞ "չնախատեսված" չգնացիր Բասեն գյուղ 
 
Կապիտուլյանտն այսօր Շիրակի մարզում էր... Մի խինդ, մի ուրախություն են սփռում Նիկոլն իր սոցցանցերի էջերով, իշխանական ԶԼՄ-ները և ժեխնյուսերը...
Ինչպես միշտ հատուկ պլանավորած այցն իր դերակատարներով, դերասաններով, մասսովկայով, ըստ նիկոլականների և ժեխափթիրի ստացվեց... Բռնապետական ռեժիմներին բնորոշ ոճով Նիկոլ Անհողին դիմավորում, պաչում, ցավը տանում, նվերներ տալիս ու ճանապարհում էին, իսկ որտեղ էլ որ հանդգնում էին ինչ-որ խնդիրներից խոսել, հենց Նիկոլն էր բերանները փակում գյուղացիների ու ավելին՝ հասկացնում, որ ինչ արել են դրա համար պետք է շնորհակալ լինեն...
Կապիտուլյանտը իր ոճին բնորոշ չի կարող չխաբել ու չկեղծել... Այսպես՝ իր Ախուրյան այցն անվանում է "չնախատեսված կանգառ"...
Այ՛ ցինիկ Նիկո՛լ, այդ "չնախատեսված կանգառիդ" Ախուրյանում պատրաստվում էին 10 օրից ավելի... Ի՜նչ չնախատեսված կանգառ... Ախուրյանի նիկոլապաշտներն էին խոսում "mel prkicccc varcaPEDi" այցի մասին... Նույնիսկ գիտեին "չնախատեսված կանգառիդ" վայրը... Երեկ և այսօր Գյումրիից Ախուրյան տանող ճանապարհը ուղղակի "լպստել" էին տալիս փողոցի մաքրողներին, այդ թվում նաև հայտնի ախուրյանցի Անոյին, որին Նիկոլը, որքան իմացել եմ, չի էլ հանդիպել "ժողջանի հետ հանդիպում" կոչված բեմականացման ժամանակ... Դե էլ չասեմ այսօրվա Ախուրյանի վիճակը մինչև Նիկոլ Անհողի "չնախատեսված կանգառը"՝ հարյուրից ավելի ոստիկաններ և պարեկներ, տասնյակ պարեկային և "անհայտ" մեքենաներ, ավտոբուսներով բերված բերետավորներ...
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ Նիկոլը այդպիսի "չնախատեսված կանգառ" չունեցավ Բասեն-Մուսայելյանում, որտեղ մեկ ամսվա մեջ նույն դասարանում սովորած մեկ զինվորի երեկ են թաղել՝ ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանության դիմած, իսկ մյուսն էլ, ըստ լուրերի ծանր վիրավորվել է և հավանական է հաշմանդամ մնա....
Նիկո՛լ, գայիր Բասեն-Մուսայելյան, ցավակցեիր ղեկավարածդ պետության բանակում, ըստ ՊՆ-իդ, ինքնասպանության դիմած Աղասիի հորը, գնայիր Աղասիի համադասարանցի՝ ղեկավարածդ պետության բանակում ոչ ադրբեջանցիների կրակոցից ծանր վիրավորված Արթուրենց տուն՝ իմանայիր նրա առողջության մասին... Թե՞ դա քեզ չի հետաքրքրում... Դու միշտ էլ մարդկանց կյանքերին անդրադառնալիս "պլյուս- մինուսով" ես խոսել...
Նիկո՛լ, քո նմանի համար ավելի կարևոր էր Կառնուտի ոչխարաբուծական ֆերմա այցը ու ոչխարների բառաչոցի ֆոնին ինքնագովազդվելը, բայց Կառնուտի հարևան Բասեն գնալն անիմաստ էր...
Հետաքրքիր է, Գետքի նիկոլապաշտները իրենց "niGOL astvaci" հետ հանդիպմանը, բացի դրան գովելուց և նկար նվիրելուց գյուղի փակվող դպրոցի մասին խոսեցին, թե՞ վախեցել են "пркици" տրամադրությունը քցել...
Ի դեպ, Նիկոլի այցելած Շիրակի մարզի գյուղերի բնակիչներին ի գիտություն՝ ի՛նչ կառուցում է Նիկոլը, 80 տոկոսով կառուցում է ՊԱՐՏՔՈՎ՝ ամեն տարի Հայաստանի պետական պարտքը ավելացնելով մոտ 900 միլիոն դոլարով, որը, Նիկոլով հրճվող գյուղացիներ, վճարելու են ձեր երեխաները և թոռները...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր