00:00:00

Այն, ինչ հիմա տեսնում են երկրպագուները, ես կանխատեսել էի 2 տարի առաջ. Արաս Օզբիլիս

16:18, 18 հոկտեմբեր 2024 Սպորտ

«Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արաս Օզբիլիսը ArmSport.am-ի հետ զրույցում անդրադարձել է ակադեմիայի գործունեությանը, խոսել մանկապատանեկան առաջնություններում «Ուրարտուի» թիմերի ելույթներին, ինչպես նաև խոսել է ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

 

- ՀՖՖ նախագահի ընտրություններից անցել է գրեթե մեկ տարի, որին մասնակից էիք նաև Դուք։ Այս պահին երկրպագուները անվստահություն են հայտնում գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Դուք նման բան այն ժամանակ կանխատեսու՞մ էիք։

 

- Հնարավոր է, որ անվստահությունը մի փոքր սխալ բառ է, բայց այն, որ պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը բացակայում են՝ փաստ է. այդ իսկ պատճառով ես դրել էի իմ թեկնածությունը։ Այն, ինչը հիմա տեսնում են երկրպագուները, ես կանխատեսել էի 2 տարի առաջ։ Երկրպագուներն ասում են, որ գլխավոր մարզչի հեռացումը քիչ է, իսկ ես վաղուց էի նշում, որ պետք են համակարգային փոփոխություններ, այնպես որ սա կանխատեսելի էր։

 

 - Երկրպագուներն այժմ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

 

- Կարծիք չունեմ, ու ճիշտ չէ, որ ես արտահայտվեմ այս մասին հիմա։ Երբ Արմեն Մելիքբեկյանը հրաժարական կտա, այդ ժամանակ կխոսեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր