00:00:00

Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած, օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը․ Թագուհի Թովմասյան

11:25, 18 հոկտեմբեր 2024 Բլոգ

ԱԺ  ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած, օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը՝ արտաբերած թեկուզ անընդունելի խոսքի համար:

Չեխիայում գտնվող Ալեն Սիմոնյանը, ըստ ամենայնի, հետևել է այսօրվա խորհրդարանական լսումներին, որը կազմակերպել էր ընդդիմությունը ու վիրավորվել: Նրա խոսնակը հայտնել է, թե

խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը Ազգային Ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական-վիրավորական արտահայտությունների համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, և չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք:

Իսկ ի՞նչ էր ասել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարել է. «Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»։

Այս խոսքերից հետո ԱԺ պահպանությունն իրականացնող անձիք նախկին պատգամավորների ձեռքերը ոլորել և դուրս են հանել շենքից:

Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, այսպես՝ «զերո» հանդուրժողականությամբ են արձագանքում քաղաքական ընդդիմախոսներին, այսպես է պաշտպանվում ազատ խոսքը, որի մեջ այս դեպքում, այո´, կար նաև վիրավորանք:

Հետաքրքիր է, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախօրեին ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պետական պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել:

Բայց ինձ համար առավել տարակուսելի է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկինում ավելի հանդուրժող էր իր մասին նույնատիպ խոսույթի նկատմամբ, քան այսօր: Տեսանյութով հիշեցնում եմ...

Իսկ քաղաքացու վրա թքելը կմնա հավերժ խարան Սիմոնյանի ճակատին դաջված՝ ամոթի, նվաստացման և լկտի անպատժելիության:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

          

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր