00:00:00

Նիկոլն ու թայֆեն ոչ միայն ցանկանում են խլել քաղաքապետի պաշտոնը Բալասանյաններից, այլև ամեն ինչ անելու են, որ թույլ չտան նրանց մասնակցել ՏԻՄ ընտրություններին․ Համբարյան

20:02, 17 հոկտեմբեր 2024 Բլոգ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին։
Մի կողմ թողնելով այն փաստերը, որ Շիրակի մարզի քայլիստները թայֆաների են բաժանված և մրցակցում են միմյանց հետ, որոշ ժամանակ էլ, քայլիստ-դավաճանների գյումրվա ակտիվը փորձում է խլել իշխանությունը Գյումրիում "Բալասանյան դաշինքից"... Հենց դրանով է պայմանավորված Գյումրիի նախկին քաղաքապետի, նրա տեղակալի, ներկայիս փոխքաղաքապետի և Սամվել Բալասանյանի կրտսեր որդու դեմ հարուցված քրեական գործերի "ռեինկարնացիան" , որոնք իրենց ծանրությամբ շատ թեթև են, բայց քայլիստները և նրանց ծառայող իրավապահները այնքան են ծանրացնում դրանք, որ տանում են մարդկանց կալանավորմանը՝ դրանով ծառայելով Նիկոլ Անհողին և ճնշում գործադրելով Բալասանյանների վրա ցանկանում են հասնել նրանցից Գյումրիի քաղաքապետի պաշտոնի խլմանը...
Բայց այս պատմությունը ևս մեկ անգամ բացահայտեց Նիկոլի յուրահատուկ ստոր և անշնորհակալ լինելու փաստը...
Գյումրիում բոլորին է հայտնի՝ անում առ անուն ( սկսած Արտակից վերջացրած ինչ-որ մի սահակ անունով մեկի), թե Ախուրյանում Արծրուն Իգիթյանից "իշխանազավթումը" քայլիստները Բալասանյանների շրջապատից և նրանց ծառայողներից ու՛մ միջոցով կազմակերպեցին և հասան հաջողության...
Ավելին, Անի-Մարալիկում քայլիստները "իշխանազավթումը", ըստ Գյումրիում այդ ժամանակ պտտվող համառ ասեկոսեների իրականացրել են Միսակ Բալասանյանների տրամադրած գումարներով՝ այսինքն հենց Բալասանյաններն են հովանավորել քայլիստների քարոզարշավը Մարալիկում...
Հետաքրքիր է, "нюх" ունեցող Միսակը մտածու՞մ էր, թե Նիկոլի նմանը պետք է շնորհակալություն հայտնի իրենց Ախուրյանը և Մարալիկը իրենց նվիրելու համար ու հանգիստ թողնի Գյումրու քաղաքապետի աթոռը և դրա դիմաց նրան նշանակի Իրաքում ՀՀ դեսպան... Ո՛չ, Նիկոլի համար ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր իրեն շատ լավ են եղել և ծառայել... Նա ատում է նրանց և բոլորին քցում է՝ ինչպես արեց՝ 3 ամիս դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո գորշից ազատեց Միսակին և ենթադրաբար անելու է նաև Բալասանյանների հետ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի պարագայում...
Ի դեպ, թուրքի դեմ ծնկած Նիկոլն ու իր գյումրվա թայֆեն ոչ միայն ցանկանում են խլել քաղաքապետի պաշտոնը Բալասանյաններից, այլև ամեն ինչ անելու են, որ քանդեմ նրանց թիմը և թույլչ չտան, որ նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրությեուններին՝ ցանկանալով առանց անակնկալների հաղթել և ավագանի տանել նաև, իբր, ընդդիմադիր, բայց իրականում քայլիստամետ որոշ գործիք-գործիչների ու իրենց լակտոներով...
Ցավոք, այս պահին որևէ ձևով Բալասանյանները չեն պայքարում քայլիստ դավաճանների անօրինականությունների դեմ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր