00:00:00

Այս տարվա 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի. Ոսկան Սարգսյան

16:53, 16 հոկտեմբեր 2024 Բլոգ

Այս տարվա 8 ամսում Տավուշից հեռացել է 500 արցախցի, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024թ․ փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում էր Արցախից բռնագաղթած 786 ընտանիք՝ 2810 անձ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել, թե հոկտեմբերի 10-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող արցախցիների թիվը։ Մարզպետարանից պատասխանել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ 2310 է»։

Փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր