ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հիշեցրել է տարիներ առաջ իր կողմից ասված խոսքերը և նշել, որ հավատարիմ է մնացել իր խոստմանը:
««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ...
Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում...
Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:
Այս խոսքերը ասել եմ 2018 կամ 2019 թվականին։ Ոչ մի կերպ չգտանք կոնկրետ երբ եւ որտեղ»,- գրել է Հակոբյանըև նշել, որ անցել է մի քանի տարի, եւ կարծես թե սկսում է մոտենալ իր նշած նպատակին։
Շարունակելով, վարչապետի տիկինը մանրամասնել է, թր նկատի ունի՝ սկսել է ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ։
«Այս առիթով ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն դիզայներներին, ում հետ համագործակցել եմ այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի, ավելի ու ավելի լավ որակ ապահովելուն ուղղված անկոտրել ջանքի համար։ Աշխատանքը միշտ իր հետ արդյունքներ է բերում։ Եւ որքան ճիշտ է այն կազմակերպվում, որքան ավելի գրագետ է արվում, այնքան այդ արդյունքները տեսանելի են լինում։
Բոլորիդ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք, կատարելագործվելու անհատնում ցանկություն եւ մեծ մեծ հաջողություններ»,- նշել է Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ: