00:00:00

ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը ցույց է տալիս իշխանությունների ներսում նեղ թիմային «գզվռտnցները», անառողջ դրսևորումները. Աբրահամյան

10:11, 16 հոկտեմբեր 2024 Բլոգ

ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը ցույց է տալիս իշխանությունների ներսում նեղ թիմային «գզվռտnցները», անառողջ դրսևորումները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս ոչ միայն գործող իշխանությունների բուն էությունն ու որակական սնանկությունը, այլ ներսում նեղ թիմային «գզվռտոցները», անառողջ դրսևորումները, հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը:

Այդ լսումների նման ցածր մակարդակով անցկացման գլխավոր հովանավորն ու երաշխիքն էլ դրա նախագահողն էր, ում այս երկրում բացառապես ինքն ու իր նեղ անձնական շահերն են հետաքրքրում:
ԱԺ-ում երեկ տեղի ունեցածում այլ` երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ էլ եղան:

Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին:

Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը և սպառնաց այն հանրայնացնել:

Երկրորդ, Հովիկ Աղազարյանը խոստովանեց մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում` իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ, իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,-գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր