Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ Քառորդ եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։