00:00:00

ԱԽՔ հերթական «բրնձոցը» քաղաքական վայնասունի դրսևորում է՝ տարրական գիտելիքների բացակայությամբ

23:07, 14 հոկտեմբեր 2024 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Հայաստանի Հանրապետության ցորենի ինքաբավության աստիճանը 2023թ․ վերջի դրությամբ կազմում է 28%։ Միայն սննդի օգտագործման համար ինքնաբավությունը կազմում է 46%: Այսինքն տարեկան սննդի օգտագործման համար անհրաժեշտ 386.200 տոննայից 177.900 տոննան արտադրվում է Հայաստանում։
 
Հայաստանի ցորենի պահուստները 2023թ․ վերջի դրությամբ կազմում է 376.800 տոննա, ինչը նշանակում է, որ առկա պահուստները բավարար են ապահովելու մոտ երկու տարվա սննդի օգտագործման համար անհրաժեշտ ծավալը ներմուծման ամբողջական բացակայության դեպքում։
Այս ծայրահեղ տեսական սցենարի դեպքում երկու տարին ամբողջությամբ բավարար է ցորենի ներմուծման այլ ճանապարհներ գտնելու համար։ Մասնավորապես Հայաստանի ցորենի ներմուծումը կազմում է Չինաստանի կամ Հնդկաստանի ցորենի արտադրության 0,3-0,4%-ը։
 
Հետևաբար, ԱԽՔ հերթական բրնձոցը ընդամենը քաղաքական վայնասունի դրսևորում է՝ մաթեմատիկական և տնտեսագիտական տարրական գիտելիքների բացակայությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր