00:00:00

Հայաստանի թիմը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

21:58, 13 հոկտեմբեր 2024 Սպորտ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին եւ պարտություն կրեց 0:2 հաշվով:

72-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 25-ամյա հարձակվող Բոյան Միովսկին։

85-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռումինական «Սեպսի ՕՍԿ»-ի 30-ամյա կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում դարձյալ 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր