00:00:00

Տոնդ շնորհավո՜ր, Երևան, մենք հետդ ենք, ու ամեն ինչ լավ կլինի. Մարության

20:11, 13 հոկտեմբեր 2024 Բլոգ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի տոնի առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեւանը եւ երեւանցին արժանի են լավագույնին։
Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։

Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։

Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։

Տոնդ շնորհավո՜ր, Երեւան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր