Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում։ Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին, չարագուշակ կանխատեսում էր։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հոկտեմբեր 15-ին Ազգային ժողովում պաշպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում հանցավորության վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխավոր զեկուցողների թվում կանչել ռազմական ոստիկանության պետին, միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկույց ընդունելով չի ավարտվում նրա պարտականությունները:
Տեսնեմ՝ կգա՞, անծայր հարցեր կան նրան ուղղելու»: