Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
««Հայաստանի զինված ուժերի ակտիվություն է նկատվում վերջին օրերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավտոբուսներով անձնակազմին տեղափոխում է Ադրբեջանի հետ պայմանական սահման։ Նաև տեխնիկա է կուտակվում պայմանական սահմանին։ Պաշտոնական Երևանը ու նրա հովանավորները կարծես թե պատրաստվում են սադրանքի Ադրբեջանի դեմ»,-սա ադրբեջանական տելեգրամյան ալիքի հրապարակումն է։
Կատարյալ անհեթեթություն է, բայց հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր․․․Բաքուն դեռևս այս պահի դրությամբ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Վտանգավոր զարգացումները հնարավոր է կանխել ոչ թե խաշլամի դմակներով ու հեծանիվներով, այլ համառ դիվանագիտական ու քաղաքական աշխատանքով, բայց դե ում ես՝ ինչ ասում․․․»։