00:00:00

Նիկոլի թեթև ձեռքով, մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ. Ասլանյան

23:19, 12 հոկտեմբեր 2024 Բլոգ

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացած է։ Մի կողմ թողնենք այն, որ ցանկացած բանական մարդու համար սա նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ…» ու նման մանիպուլյատիվ հայտարարությունների շարքից է։ Այս մասին գրել է Երևանի նախկին դատախազ, փասաբան Րաֆֆի Ասլանյանը .

«Բայց կցանկանամ քրեական արդարադատության ոլորտի հետ կապ չունեցող ընկերներին ներկայացնել մի պարզ իրականություն (կապ ունեցողներն այդ մասին վստահաբար տեղյակ են). Նիկոլի թեթև ձեռքով, մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ։ Քաղաքական գործերով իշխանություններին ծառայելու մոլուցքը նրանց իրավամտածողությունը փոխել է նաև «ստանդարտ» քրեական վարույթներով՝ հատկապես ապացույցների գնահատման հարցում վերջիններին, քիչ բացառություններով, վերածելով իրավունքի, մարդկային ճակատագրերի դահիճների»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր