00:00:00

Երկրպագուների կուռք և մեծ մարդ․ Մոսկվայի Սպարտակը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

12:47, 12 հոկտեմբեր 2024 Սպորտ

Մոսկվայի «Սպարտակի» մամուլի ծառայությունը իր Telegram-ալիքում շնորհավորել է ակումբի վետերան Նիկիտա Սիմոնյանին 98-ամյակի առթիվ:

Շնորհավորական ուղերձում «կարմիր-սպիտակները» խորին շնորհակալություն են հայտնել Սիմոնյանին՝ նրան անվանելով երկրպագուների կուռք և մեծ մարդ:

«Մենք հիշում ենք այն հսկայական ներդրումը, որը Սիմոնյանը դրել է մեր ակումբի պատմության մեջ. վեց անգամ ԽՍՀՄ չեմպիոն և հինգ անգամ ԽՍՀՄ գավաթակիր՝ որպես խաղացող և մարզիչ: Մաղթում ենք Նիկիտա Պավլովիչին ամուր առողջություն, հոգու տոկունություն և երկար տարիների կյանք», — ասվում է «կարմիր-սպիտակների» հաղորդագրության մեջ:

Սիմոնյանը «Սպարտակի» կազմում հանդես է եկել 1949-1959 թվականներին և ակումբի լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով: Նա մարզել է թիմը 1960-1965 և 1967-1972 թվականներին:

Իր ձեռքբերումների համար Սիմոնյանը պարգևատրվել է ՄՕԿ-ի Արծաթե օլիմպիական շքանշանով, ՖԻՖԱ-ի «Վաստակի համար» շքանշանով և ՈւԵՖԱ-ի «Վաստակի համար» Ռուբինե շքանշանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր