00:00:00

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա․ նախախաղային մարզումը չեղարկվել է

23:25, 11 հոկտեմբեր 2024 Սպորտ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ 

«Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Փոխարենը՝ հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին:

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին Վազգեն Սարգսյանի անվան«Հանրապետական» մարզադաշտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր