00:00:00

ԱԱԾ֊ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից

14:42, 10 հոկտեմբեր 2024 Բլոգ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը` Մարինա Ադուլյանը, մանրամասներ է պատմել այսօր դպրոցում տեղի ունեցած միջադեպից:

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել, ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել, և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է` չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը, և այլն։

Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։

Ինձ չի հետաքրքրում` մեղադրանքը հիմնավոր է, թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում երեխային այսպիսի սթրեսի ենթարկե՞լ»,- Facebook-ում գրել է Ադուլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր