00:00:00

Արթուր Սերոբյան․ Ակնկալում ենք ծանր հանդիպում վաղը

22:38, 09 հոկտեմբեր 2024 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Տորսհավնում տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլում Ֆարերյան կղզիների թիմի հետ առաջիկա հանդիպման մասին։

«Ուսումնասիրել ենք մրցակցին։ Ակնկալում ենք ծանր հանդիպում վաղը։ Լավ ենք պատրաստվել։ Գիտենք, թե ինչպես պետք է խաղալ վաղը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք դրական արդյունքի»,- ասել է Արթուր Սերոբյանը։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: 

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) 
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

 

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) 
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա) 
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր