Պատանի մարզիկ Զորիկ Հովհաննիսյանը դարձել է մինչև 15 տարեկանների գրեփլինգի աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող առաջնությունում 29-32 կգ քաշային կարգում Արմավիրը ներկայացնող մարզիկը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։
15 տարեկանների պայքարի 35 կգ քաշային կարգում էլ հայ մարզիկ Մարատ Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր։