00:00:00

Հայաստանի ռազմական գնումները պարբերաբար ներկայացնելը խիստ խոցելի են դարձնում պաշտպանական համակարգը. Տիգրան Աբրահամյան

10:50, 08 հոկտեմբեր 2024 Բլոգ

Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար, այս դիտարկումն արել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի` պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և, լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:

«Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլև նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին միլիարդի (ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել:

Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների»,- նշել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր