«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը ճանաչվել է իսպանական Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական էջը, փոխանցում է armsport.am-ը:
Սեպտեմբերին Յամալը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։