00:00:00

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է

21:11, 04 հոկտեմբեր 2024 Բլոգ

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․

«Հակակոռուպցիոն դատարանը դադարեցրեց իմ պաշտպանյալ, առանձնապես ծանր հանցանքում (փողերի լվացում) մեղադրվող Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս գործով դեռևս նախաքննության փուլում անցել էր պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ դրա հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ առարկություն չէր ներկայացվել։ Նույնիսկ այն պայմաններում, երբ քննիչը հատուկ ճշտման նպատակով հրավիրել ու հարցրել էր պարոն Շահինյանին, թե արդյո՞ք համաձայն է, որ քրեական հետապնդումը դադարեցվի՝ վերջինս որևէ դիրքորոշում չէր հայտնել, ինչն էլ նշանակում էր, որ առկա չէ առարկությունը, հետևաբար հենց այդ պահից սկսած քրեական հետապնդումը չէր կարող շարունակվել։

Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորման էությունից բխում է, որ վաղեմության ժամկետն անցնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը շարունակելու իրավունք կստանա միայն այն դեպքում, երբ մեղադրյալից կստանա առարկություն։ Մինչդեռ իմ բազմաթիվ բանավոր պնդումներն այն մասին, որ քրեական հետապնդումն այլևս չի կարող շարունակվել՝ քննիչը չի ընդունել և ապօրինաբար շարունակվել է քրեական հետապնդումը։

Դատարանում, նախնական դատալսումների փուլում, միջնորդությամբ պնդեցի, որ նույն հիմքով շարունակվում է ապօրինի հետապնդումը, ուստի այն պետք է անհապաղ դադարեցվի։ Դատարանը միջնորդությունս ամբողջությամբ բավարարվեց»,- գրել է փաստաբանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր