Ապրելու երկրից Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սահմանազատման» գործընթացի ժամանակ՝ մայիսի սկզբին դիմել էի Գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանին էր փոխանցվել Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը (Կիրանց գյուղում)։
Դատախազությունը գրությունս հասցեագրել է ԱԱԾ-ին՝ նշված հանգամանքները ստուգելու համար։
Արդեն հինգ ամիս է ԱԱԾ-ն չի պատասխանել նամակիս՝ դրանով չհերքելով ՀՀ տարածքից Ադրբեջանին տարածք փոխանցելու ակնհայտ փաստը։
Արդեն հինգ ամիս է բանավոր տեղակացնում են, որ դեռ ուսումնասիրություններ են իրականացնում։