00:00:00

Վարդանյանին ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել․ Թանդիլյան

20:46, 03 հոկտեմբեր 2024 Բլոգ

Ապրելու երկրից Մանե Թանդիլյանը եւս անդրադարձել է Ռ․ Վարդանյանի Ադրբեջանում կալանավորման ու նրա նկատմամբ ցուցաբերած անմարդկային պայմանններին։ Թանդիլյանը գրել է․

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից։
Գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի նկատմամբ դաժան վերաբերմունքին։
Փաստաբանների կարծիքով, Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը ադրբեջանցի իրավապահների կողմից կարելի է որակել որպես խոշտանգում:
Այսպես, ի պատասխան Վարդանյանի հացադուլի, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով:
Իրավաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի մեկնարկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր