00:00:00

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին․ Թանդիլյան

21:59, 30 սեպտեմբեր 2024 Բլոգ

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Մանե Թանդիլյանը։

Հարկ եմ համարում հիշեցնել, այդ թվում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ չեն ապրել։
ՀԽՍՀ տարածքում 1989թ. դրությամբ ապրել են մոտ 80,000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապես ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այնպես, ինչպես բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։
Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը լքել են ավելի քան 100,000 ադրբեջանցիներ։
Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում, չկա որևէ հիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրված, հետևաբար, նրանք արդեն վերադարձել են և վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր