00:00:00

«Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանով

18:59, 28 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Անհեթեթություն է, թե իշխանություններին քննադատող ընդդիմադիրներին Մայր Աթոռը որոշել է չհրավիրել սեպտեմբերի 29-ին Մայր տաճարի վերաօծման արարողությանը։

Չկա նման բան։

Ես ինքս Մայր Աթոռից ստացել եմ հրավեր՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը:

Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն հասկանալի պատճառներով չեմ մասնակցի այդ միջոցառումներին, որի մասին տեղեկացրել եմ նախ Մայր Աթոռին, իսկ այնուհետև նաև հրապարակային հարցազրուցի միջոցով՝ հանրությանը։

Կարիք չկա անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու։

Աստված պահապան մեր Հայրենիքին, Ժողովրդին ու Եկեղեցուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր