00:00:00

Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չխոսեց,այլև ՄԱԿ-ի ամբիոնից հակառակը պնդեց

23:39, 27 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր,այլ նաեւ ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։
 
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր,այլ նաեւ զուրկ էր տրամաբանությունից։
 
Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
 
Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց,որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ,որ սա ակնհայտ կեղծիք է։
 
Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին,բազմաթիվ առիթներով Ալիեւը նշել է,որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։
 
Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում,այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։
 
Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից,Նիկոլը որեւէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին,դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
 
Նշեմ,որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
 
Իսկ այսօր փաստացի նշում է,թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը,խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին,նշում է ,որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
 
Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
 
Ի՞նչ է Միջին միջանցքը։
 
Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ ,որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որեւէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։
 
Այս ծրագիրը դեմ է եւ հայկական,եւ՝ռուսական,եւ՝ իրանական շահերին։
Եվ վեջխպես,խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։
 
Մի պետության,որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առեւտրական գործընկերը։
 
Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
 
Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ,որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու,այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը,բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր