00:00:00

Ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

18:46, 27 սեպտեմբեր 2024 Բլոգ

Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես տեղյակ եք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ, որի անդամ եմ հանդիսանում նաև ես՝ ղեկավարելով Երևանում բնակվող ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից կազմված ներկայացուցիչների խումբը: Այսօր հանդիպել եմ երևանյան խմբի անդամների հետ:
 
Քննարկվել են ընթացիկ և հետագայում նախանշվող մեր անելիքները:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հասարակական խորհրդի աշխատանքների, թեմայի հետ առնչվող անձնական, ինչպես նաև այլ բնույթի ցանկացած խնդրով անհրաժեշտ է կապ հաստատել խմբի անդամների հետ: Վստահեցնում եմ, որ բաձրացված բոլոր հարցերը առանձին կքննարկվեն, և ամեն ինչ կարվի դրանց դրական ընթացքն ապահովելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր