ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր։ Փաստորեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երեկվա գրառումը վերաբերել է հենց իրենց, ՔՊ պատգամավորներին։ Հավանաբար հենց իրեն, Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ։
Դե այս պարագայում, երբ բացի այն, որ նախարարը չի կարողացել պաշտպանել իր ղեկավարած կառույցն ու դրա (ըստ Գրիգորի) իրապես արժեքավոր մասնագետին ու կառավարչին, դեռ մի բան էլ հարձակվողները հենց իր քաղաքական թիմից են, առավել քան հաստատվում է, որ նույնիսկ երեկ Գրիգորը չպետք է այլևս նախարար լիներ»,- նշել է նա: