00:00:00

Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում

14:45, 27 սեպտեմբեր 2024 Սպորտ

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինի մրցաշարում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող բաց մրցաշարի կանանց երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Կերոլայն Դոուլհայդի հետ: 2 ժամից ավելի ձգված մրցախաղի արդյունքում Ավանեսյանը հաղթել է երեք սեթում` 6:3, 7:5, 2:6 հաշվով:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 47-րդն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր