00:00:00

44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք» գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության

09:51, 27 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Անհերքելի դարձած փաստեր

2020թ. արյունալի պատերազմը չէր լինի, եթե 2018թ. ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: 

Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Արցախի հարցի խաղաղ լուծումն իրականացման գործընթացում կլիներ և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը (5+2 շրջաններով) միջազգայնորեն որոշակի կարգավիճակ ստացած կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

«Զանգեզուրի միջանցք» հայաստանակործան ծրագիրն այսօր գոյություն չէր ունենա, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայաստանի ինքնիշխան տարածքներն այսօր օկուպացված չէին լինի, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Ադրբեջանն ու Թուրքիան հայությանն այսպես նսեմացնելու ոչ մի շանս չէին ունենա, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Իրական խաղաղությունն այսօր կայուն, երկարաժամկետ ու արժանապատիվ կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայ ժողովուրդն այս աստիճան պառակտված, հուսալքված ու մոլորված չէր լինի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Այսօր տեղի ունեցող համաշխարհային զարգացումներում Հայաստանն ավելի պաշտպանված ու կարևոր գործոն կլիներ, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայկական երկու պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

2018թ.-ին խաբված ամբոխն իր ազգակործան «առաջնորդի» հետևից դուրս եկավ իր իսկ սեփական պետության դեմ ու բերեց այս պատերազմը: Ամբոխը դուրս եկավ իր ժողովրդի լավագույն մասի արյուն-քրտինքով ազատագրված ու պահած Արցախի դեմ: Դուրս եկավ իր ժողովրդի արժանապատվության, իր իսկ անվտանգության, իր անկախության, իր երեխաների ապագայի դեմ:

Սերժ Սագսյանի պես բազմափորձ և լայնախոհ ղեկավարին Նիկոլ Փաշինյանով փոխարինող ցանկացած ժողովուրդ՝ կհայտնվեր նմանատիպ վիճակում, ինչպիսին այժմ մենք ենք:

Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է: Վերքերը շատ խորն են,  արյունահոսող ու աննկարագրելի ցավոտ: Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք արդյոք: Խիստ կասկածում եմ:

44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք»  գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության: Դրանից հետո «ապագա կա» գոչելով կորցրեցինք ամբողջ Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ:

Այժմ Նիկոլի հորինած «խաղաղության խաչմերուկ» գոչելով նոր դավադրություն են նախապատրաստում հաջորդ՝ ավելի խոշոր պատերազմը ստանալու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր