00:00:00

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների համար միասնական աղոթք կկատարվի

22:46, 26 սեպտեմբեր 2024 Բլոգ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։ Հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
 
«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց Ռուբեն Վարդանյանը:
 
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր»,- գրել է Թանդիլյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր