00:00:00

Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ, ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները. Գրիգոր Մինասյան

20:32, 26 սեպտեմբեր 2024 Բլոգ

Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով 25 օր պաշտոնավարած Սիրվարդ Գեւորգյանի հրաժարականին:

 

«Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է նա:

Նշենք, որ Սիրվարդ Գեւորգյանը քիչ առաջ էր հայտարարել հրաժարական տալու ամսին՝ նշելով, որ խարդավանքները հաղթեցին բանականությանը եւ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր