00:00:00

«Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը… մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել …»․ Մետաքսե Հակոբյանը ծանր հիշողություններով է կիսվել

19:07, 26 սեպտեմբեր 2024 Բլոգ

Վաղը   44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախում մինչպատերազմյան խաղաղ կյանքի մասին վկայող իր վերջին լուսանկարն է հրապարակել ու գրել է․

«Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը…. 26.09.2020 թ. Քաղաքի տոնն էր…

Ստեփանակերտի անունը հազվադեպ ենք տալիս, յուրահատուկ հպարտությամբ ենք նշում՝ քաղաքը։ Ջերմ, բարի, ժպտերես, իմաստուն, խաղա՜ղ, սիրառատ, յուրաքանչյուրիս քաղաքը տխուր էր։ Այնքան պարզ եմ հիշում՝ զուգված, զարդարված, մաքրությունից շողշողուն ու տխուր …

Մի տեսակ ծանր լռություն էր կախված օդում։  Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը… մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր