00:00:00

Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ․ Հենրիխ Դանիելյան

14:12, 26 սեպտեմբեր 2024 Բլոգ

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառմանն է արձագանքել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Պետրոս, արդյոք Դուք կարծում եք, որ մարդիկ այնքան միամիտ են, որ չեն կարո՞ղ տարբերակել երկու պատերազմում հաղթած, հայկական Արցախը պաշտպանած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժպիտը և ձեր պաշտպանյալ կապիտուլացված Նիկոլին, ով Արցախը հայտարարել է ադրբեջանական»,- գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք՝  Պետրոս Ղազարյանն այսօր քննադատել էր նրանց, ովքեր դատապարտում են այն փաստը, որ ՀՀ վարչապետ հանդիսացող անձը Հայաստանի թշնամի երկրի՝ Թուրքիայի նախագահի հետ ջերմ մթնոլորտում հանդիպում է անցկացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր