Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էմմա Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը: