00:00:00

Փաշինյանը հայտարարում է՝ «ապագա կա», նույն պահին Ալիևը հայտարարում է՝ պատրաստ է նոր հարձակման

00:28, 25 սեպտեմբեր 2024 Բլոգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին․ 

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, ուր Հայաստանի մարտահրավերների՝ գոյաբանական սպառնալիքի, ադրբեջանական չդադարող ռազմատենչ հռետորաբանության, Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելու վայրն էր, ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնողը գնացել էր հեծանվի հայտնագործության գյուտով։

Աշխարհն իրազեկվեց, որ «Ապագա կա, կա ապագա» և կարևորը «պոզիտիվ» մտածելն է։ Իհարկե, լավ պրծանք՝ կարող էր օրինակ պոզիտիվի շարքից օղի քաշելու, խոզ խանձելու կամ խաշլամա պատրաստելու բաղադրատոմսով կիսվել։ Բայց դե, իր պատկերացրած «Ապագա կա»-ն հենց այս մասին է․․․

Այդ նույն պահին Ալիևը Բաքվում հայտարարում է, որ ինքն աշխարհին պարտադրեց ռազմական ճանապարհով, նույնն է, թե՝ ցեղասպանությամբ, Արցախի հակամարտության լուծումը։ Հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած նոր հարձակման և ամեն քայլի։

Իսկ ահա այսօր Մամեդյարովը, օգտագործելով նույն ամբիոնը, կոչ է ուղղում Հայաստանին քաղաքական կամքի և պատասխանատվություն դրսևորել, արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները։ Բնականաբար, խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության և Հայաստանից կորզվող նոր զիջումների մասին է։

Ապագա կա․․․

Ահա, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը շտապում սահմանազատման կանոնակարգ հաստատել, սեփական ապազգային գործուհեության և հայրենածախության պատասխանատվությունը գցել ԱԺ-ի վրա, երբ Կիրանցում մեր տարածքները հատվածաբար տրվել են թշնամուն՝ առանց կանոնակարգ ու ապագա, երբ ադրբեջանցու սապոգը դեռ շարունակում է օկուպացրած պահել 205 քառ․ կմ․ ՀՀ ինքնիշխան տարածքներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր