00:00:00

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց՝ իմանալով, որ «ապագա կա´»․ Զուրաբյան

14:34, 24 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՀԱԿ գործիչ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Միջազգային հանրությունը թեթեւացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´»:
Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ եւ սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:
Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.
- «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ամբողջ աշխարհի համար:
- Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:
- Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:
- Ինչ լինում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:
- Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, եւ Խոսքը Աստված էր:
- Հետեւաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը եւ ապացուցել այն:
Ժողովուրդ ջան, կարճ ասած` աննախադեպ ք...-ի մեջ ենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր